Նորություններ


Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

                        2017 թվականը 

թող լինի առողջության,   հաջողությունների ,                                                                  ձեռքբերումների տարի




Շնորհավո՛ր նոր ուսումնական տարին
2016-2017
Հաջողություն, առողջություն, բարձր առաջադիմություն
սիրելի աշակերտներ և ուսուցիչներ



  Զատիկ 

Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն, քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։

Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։
Հայկական ավանդույթում, սույն հավկիթներով հավկթախաղ է տեղի ունենում երկու հոգու միջև՝ մեկը պահում է հավկիթի մի ծայրը, և մյուսը համապատասխան ծայրով զարնում նրան։ Հետո շրջում են հավկիթները և նույնը փորձում մյուս կողմով՝ այս անգամ երկրորդը պահելով ծայրը և մյուսը զարնելով։ Կոտրող հավկիթը հաղթող է ճանաչվում և ուտում են կոտրված հավկիթը։ Նաև ավանդույթ է Զատկվա հավկիթներն ուտել թարխունով, աղով և լավաշով։
                                               




        




 Տյառնընդառաջ

Տյառնընդառաջը Հայոց եկեղեցու տոներից է։ Հայոց եկեղեցին, Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 13-ին` Քրիստոսի աստվածահայտնութիւնից (հունվարի 6) քառասուն օր հետո։ Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն` տոնի նախօրեին` երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։ Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը։ Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկնեվ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ։
                      Մարտի 8


    Սիրելի աղջիկներ եւ կանայք, մեր մայրեր եւ տատիկներ, ամբողջ հոգով շնորհավորում եմ բոլորիդ միջազգային տոնի՝ մարտի 8-ի առիթով: Ցանկանում եմ, որ ձեր սրտերում անսահման սեր ապրի: 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ



Սիրելի աշակերտներ, մարտի 26-ին տեղի կունենա <<Կենգուրու-2015>> մաթեմատիկական խաղ-մրցույթը: Շտապեք գրանցվել:
                         







ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅՈՒՆ
       Փետրվարի 10 -ին դպրոցի ռազմագիտության դասասենյակը  անվանակոչվեց  Ֆուրման Գևորգյանի անունով: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ազատամարտիկներ, լրագրողներ և զոհված մարտիկների հարազատները: Համերգային ծրագրով հանդես եկան դպրոցի աշակերտները:

Комментариев нет: