Մեր մասին

ՄԵՐ ՄԱՍԻՆ



Երվանդ Վրույրի Գալստյան

Տնօրեն

Երվանդ Վրույրի Գալստյանը ծնվել է 1962 թվականին Անիի շրջանի Աղին գյուղում ծառայողի ընտանիքում: 1968 թվականին ընտանիքը բնակություն է հաստատել Արտաշատի շրջանի Ջրաշեն գյուղում: 1969-1979թնականներին սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1980 թվականին ընդունվել է Գյուղատնտեսական ինստիտուտ և մեկնել ծառայության խորհրդային բանակ: ՈՒսումը ա-վարտել է 1990 թվականին: Ջրաշենի միջնակարգ դպրոցում աշխատել է 1999 թվականից որպես ռազմա-գիտության ուսուցիչ: 2011 թվականից զբաղեցնում է նույն դպրոցի տնօրենի պաշտոնը:Ամուսնացած է, ունի   երեք զավակ:


      Քնարիկ  Արմենակի Գրիգորյան
        ուսումնական գծով փոխտնօրեն 


          
   Քնարիկ   Արմենակի Գրիգորյանը ծնվել է 1960  թվականին            Արարատի     շրջանի  Ջրաշեն գյուղում : 1983 թվականին ավարտել է  Երևանի    Խ.Աբովյանի  անվան  հայակական  մանկավարժական    համալսարանի << Մանկավարժություն և տարրական կրթության մեթոդիկա >> ֆակուլտետը: 1984 թվականին աշխատանքի է անցել  Ջրաշենի  միջնակարգ  դպրոցում որպես դասվար: 2003 թվականից մինչ այժմ աշխատում է որպես փոխտնoրեն ուսումնական գծով: Ամուսնացած է ունի մեկ որդի և  երկու դուստր:

               Էմմա   Սուրենի   Մելքումյան   

                               Դաստիարակության  գծով  փոխտնօրեն      

  Պետրոսյան Պայծառ /Մանկական կոլեկտիվի կազմակերպիչ  /

          Պայծառ Պետրոսյանը ծնվել է Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղում` 1987թ-ին սեպտեմբերի 23-ին: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: Այնուհետև ընդունվել և   ավարտել է Երեվանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: 2010թ-ից աշխատել է Արարատի մարզի Ջրաշենի Ս.Քոլոզյանի անվան միջնակարգ դպրոցում` որպես Մանկական կոլեկտիվի կազմակերպիչ : Մինչ օրս էլ աշխատում է վերոհիշյալ դպրոցում:        

                                                             
                                                                                  Գոհար Վռամի Խաչատրյան

          Գոհար Վռամի Խաչատրյանը ծնվել է 1959 թվականին Արտաշատի շրջանի Այգեզարդ գյուղում, ծառայողի ընտանիքում: Սովորել և ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը: 1976 թվականին ընդունվել էԵրևանի Ա. Բակունցի  անվան   մանկավարժական  ուսումնարանի նախապատրաստական հետո աշխատանքի է անցել Ջրաշենի մանկապարտեզում:2000 –2005 թվականներին սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, միաժամանակ աշխատելով հայոց լեզվի    և  գրականության ուսուցչուհի: Այժմ աշխատում է դաստիարակության գծով փոխտնօրեն: Ամուսնացած է ունի երեք զավակ:


                                                                Գուլքանյան Սվետա / հայոց լեզու

    Ծնվել է 1957թ-ի նոյեմբերի 21-ին Նոյեմբերյան ավանում , բանվորի ընտանիքում : Ավարտել է Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ դպրոցում: 1976-77թթ ընդունվել է Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի հայոց լեզու և գրականություն ֆակուլտետը,որն ավարտել է 1983-84թ : 1979թ ամուսնացել և տեղափոխվել է Արտաշատի շրջանի Ջրաշեն գյուղ ու աշխատել  Ջրաշենի միջնակարգ դպրոցում , որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: 1979թ-ից մինչ օրս աշխատում է Ջրաշենի Ս.Քոլոզյանի անվան միջնակարգ դպրոցում, որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:


                                                                                  Գալուստյան Էսմիրա / ռուսաց լեզու





                                                                                  Մնացականյան Վեներա/անգլերեն/

    Վեներա Մնացականյանը ծնվել է 1962թ-ի մայիսի 20-ին Մարտունու շրջանի  Ձորագյուղ գյուղում բանվորի ընտանիքում: 1966 թ-ին ընտանիքն տեղափոխվել է Արարատի մարզի  Ջրաշեն գյուղում: 1969 թ-ին ընդունվել է տեղի միջնակարգ դպրոցը , որն էլ ավարտել է 1979 թ-ին: Այնուհետև աշխատել է Ջրաշեն գյուղի կոլտնտեսությունում որպես շարքային բանվոր: 1982 թ-ին ընդունվել է Մոսկվայի մարզի Կոլոմնայի մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետը: 1988թ-ին ավարտել է նշված ինստիտուտը և աշխատանքի անցել Արարատի մարզի Լանջազատ գյուղի միջնակարգ դպրոցում, որպես անգլերեն և գերմաներեն լեզուների ուսուցիչ:Համատեղությամբ աշխատել է Դիտակ գյուղի միջնակարգ դպրոցում: 1994 թ-ին տեղափոխվել է Ջրաշենի միջնակարգ դպրոց, և մինչ այժմ աշխատում է այնտեղ որպես օտար լեզվի ուսուցիչ:




                                                            Խաչատրյան Էլմիրա /մաթեմատիկա/


                                                      
                                                      Հակոբյան Հասմիկ /մաթեմատիկա ,ինֆորմատիկա/
    Հասմիկ Հակոբյանը ծնվել է 1970 թվականի ապրիլի 12-ին Երևան քաղաքում  ծառայողի ընտանիքում : Ութնամյա կրթություն ստացել է Դիտակի միջնակարգ դպրոցւմ, իսկ միջնակարգ կրթությունը` Արևշատի միջնակարգ դպրոցում : Սովորել և  ավարտել է Արևշատի երաժշտական դպրոցի քանոնի դասարանը: 1986-91թթ. սովորել է ԵՊՀ-ի մաթեմատիկայի ֆակուլտետը: 1990-ից մինչ օրս աշխատում է Ջրաշենի Ս.Քոլոզյանի անվան միջնակարգ դպրոցում, որպես մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցիչ:





                 էմմա Հակոբյան / աշխարհագրություն /


    Էմմա Հակոբյանը ծնվել է Արարատի մարզի Ջրաշեն գյուղում` 1984 թ. փետրվարի 20-ին: Նա սովորել և ավարտել է Ջրաշենի Սարգիս Քոլոզյանի անվան միջնակարգ դպրոցում:Ընդունվել և ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան Պետական Մանկավարժական Համալսարանի` կենսաքիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի աշխարհագրության բաժինը: 2002 թ-ից աշխատում է Ջրաշենի Սարգիս  Քոլոզյանի անվան միջնակարգ դպրոցում, որպես աշխարհագրության ուսուցչուհի:




    Սարգսյան Արփինե /ֆիզիկա/

       

    Ծնվել է 1988 թվականին Արտաշատի Վ.Արտաշատ գյուղում: 1995-2005 թվականներին սովորել  է տեղի միջնակարգ դպրոցում, այնուհետև 2005-2009 թվականներին ընդունվել և սովորել  է  ԵՊՀ -ի ֆիզիկայի ֆակուլտետում: 2009-2010 թվականին աշխատել է Ակսել Բակունցի անվան պետական մանկավարժական քոլեջում որպես ֆիզիկայի ուսուցիչ:2013 թվականից մինչ այսօր աշխատում է Ջրաշենի Ս. Քոլոզյանի անվան միջնակարգ դպրոցում որպես ֆիզիկայի ուսուցչուհի:






                                Սահակյան Ինեսսա /քիմիա , կենսաբանություն/ 

    Ծնվել է 1984թ ապրիլի 2-ին Երևանում:1990-2001թթ սովորել է Ա. Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոցը գերազանցությամբ:2001-2006 թվականներին սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության /լրացուցիչ քիմիա/ ֆակուլտետը : Այն ավարտել է գերազանցությամբ:Աշխատել է Մ. Սեբաստացի կրթահամարիլում օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում:2013թ աշխատում է Ջրաշենի Ս. Քոլոզյանի անվան միջնակարգ դպրոցում որպես կենսաբանության և քիմիայի ուսուցչուհի:




    Զազյան Սուրամ / պատմություն/






    Նիկողոսյան Անժիկ / պատմություն/


    Անժիկ Նիկողոսյանը ծնվել է 1954թ-ին Վարդենիս շրջանի Ծովակ գյուղում: Այնուհետև ընտանիքով տեղափոխվել են Արտաշատ` բնակության: 1961թ-ին ընդունվել է Արտաշատ քաղաքի համար 1 Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոց և ավարտել այն 1971-72 ուս. տարում:
    1974թ-ին ընդունվել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմության և մանկավարժության բաժինը և ավարտել այն 1979թ-ին: Նույն թվականի օգոստոսին աշխատանքի է անցել Արարատի շրջանի Ջրաշենի միջնակարգ դպրոցում որպես պատմության ուսուցչուհի և աշխատում է այդտեղ առ այսօր:


                                                      Խաչատրյան Արտակ / ռազմագիտություն/

           Ծնվել է 1960 թ Արտաշատի շրջանի Ջրաշեն գյուղում: Սովորել և ավարտել է ԵԺՏ ինստիտուտը: 1979-1981 թթ ծառայել է սովետական բանակում: 1990-94թթ աշխատել է Արտաշատի հարկային պետական տեսչությունում: 1995-2010  թթ ծառայել է ԱԻՆ-ում: 2011 թ-ից անցել է զինորական կենսաթոշակի, պահեստազորի գնդապետ:





    Արամյան Լաուրա / ֆիզկուլտուրա/






    Թովմասյան Լենա / դասվար/

    Սահակյան Լուսինե /դասվար/




    Բաղդասարյան Ջեմմա / դասվար 
    Ջեմմա Բաղդասարյանը ծնվել է 1984թ օգոստոսի 3-ին: Արարատի մարզի Ջրաշեն գյուղում: 1991թ-ին սովորել է տեղի միջնակարգ դպրոցում և ավարտել 2001թ-ին: 2001թ-ին ընդունվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական համալսարանի Տարրականան կրթության մանկավարժություն և մեթոդիկա բաժնում: 2006թ-ին ավարտել է սույն համալսարանը: 2002թ-ից աշխատանքի է անցել Ջրաշենի Ս. Քոլոզյանի անվան միյնակարգ դպրոցում` որպես դասվար:






    Գալստյան Մարինե / դասվար
    Մարինե Գալստյանը ծնվել է 1991թ-ին սեպտեմբերի 25 -ին Արարատի մարզի Մրգավետ գյուղում: 1998թ-2008թ սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: 2008թ-ին ընդունվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Սկզբնական կրտության ֆակուլտետի տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա բաժնում: 2012թ-ին ավարտել է սույն համալսարանը` բակալավրի  աստիճանով;
    2015թ-ին ընդունվել է նույն համալսարանի նույն բաժնի մագիստրատուրան: 2014թ-ից աշխատանքի է անցել Ջրաշենի Ս. Քոլոզյանի անվան միջն. դպրոցում որպես դասվար:                                                         
















    Գրիգորյան Լիանա / օպերատոր/